ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ի՞նչ նպատակ են հետապնդում ոչիշխանական ուժերը

Ի՞նչ նպատակ են հետապնդում  ոչիշխանական ուժերը
14.02.2014 | 02:02

ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար:
ԱԺ կանոնակարգի համաձայն, նախաձեռնությունն արտահերթ կարգով կքննարկվի, և, ըստ մեր տեղեկությունների, ամբիոնից ընդդիմադիրները, այդ թվում` ԲՀԿ-ն, կթվեն վարչապետի բոլոր «մահացու» մեղքերը` օֆշորային սկանդալ, գազային գործարք, կենսաթոշակային կուտակային համակարգ, խոստացված տնտեսական աճի չապահովում։
Մի փոքր անդրադարձ պատմությանը. անկախ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգով դեռ չի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Ոչ թե չի ցանկացել, այլ սթափ է գնահատել իրականությունը, այլ խոսքով, հասկացել է, որ 66 ձայն, միևնույն է, չի կարողանալու ապահովել։ Այս խորհրդարանի ընդդիմադիրներն ունեն բավարար 44 ձայն` արտահերթ կարգով հարց ներկայացնելու ու քննարկելու, այսինքն, գործընթացը սկսելու, բայց ավարտին չհասցնելու համար:
Մեծ հաշվով, ոչիշխանական ուժերի նախաձեռնած այս գործընթացի հիմնական նպատակը հենց բուն գործընթացն է, հերթական անգամ կառավարությանը քարկոծելն ու անողոքաբար քննադատելը:
Ի դեպ, այս նախաձեռնությամբ ընդդիմադիրները նաև հեռահար նպատակ են հետապնդում` խորհրդարանից գործընթացը տեղափոխել հրապարակ, իսկ թե փողոցում ինչ կստացվի, դժվար է պատկերացնելը` հաշվի առնելով այս ուժերի ներսում եղած խնդիրները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ